Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Քայլ, պատասխան քայլ՝ շախ

Քայլ, պատասխան քայլ՝ շախ
18.05.2024 | 12:20

Տիխանովսկայայի հետ հանդիպումը նույն բանն է, որ Լուկաշենկոն հանդիպի Բագրատ Սրբազանի հետ։

Լուկաշենկոյի՝ իր որդու հետ ավտոմատներով փողոց դուրս գալը նշանակում էր, որ ինքը պատրաստ է ամենավերջին քայլին՝ ընտանիքը դնելով զոհասեղանին։

Որ ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է՝ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է։

Սա պատուհասների (ցիվիլ արտահայտվենք) բազմաթիվ սխալներից (մեղմ արտահայտվենք) ընդամենը մեկն է։

Այնպես որ, Շուշի գնալը տրամաբանական էր։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 1865

Մեկնաբանություններ